22:43  ,  13 հունիսի, 2015

Պորտուգալիայի հավաքականի մարզիչ. Հայաստանը բավական բարդ մրցակից էր մեզ համար

Պորտուգալիայի հավաքականը Հայաստանից միշտ սպասել է հարձակողական, այլ ոչ պաշտպանողական ֆուտբոլ:

Այս մասին հունիսի 13-ին Երեւանում կայացած Հայաստան - Պորտուգալիա Եվրո-2016-ի ընտրական հանդիպման հետխաղյա ասուլիսում ասաց Պորտուգալիայի ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Իլիդիո Վալեն:

Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը եւս ներկա էր ասուլիսին, սակայն նստել էր լրագրողների կողքին:

«Հայաստանի հավաքականին մենք շատ լավ ենք ճանաչում: Դա մի թիմ է, որն ունի բավական լավ խաղացողներ: Հայաստանի թիմի մի քանի ֆուտբոլիստների մակարդակը շատ բարձր է: Դա է պատճառը, որ Հայաստանի թիմը բավական բարդ մրցակից էր մեզ համար: Պորտուգալիայի հավաքականը Հայաստանից միշտ սպասել է հարձակողական, այլ ոչ պաշտպանողական ֆուտբոլ: Շնորհակալ եմ մեր ֆուտբոլիստներին, որոնք այսօր ցուցադրեցին ֆանտաստիկ ֆուտբոլ»,- ասաց մարզիչը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում պորտուգալացիները 3:2 հաշվով կամային հաղթանակ տարան Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news