21:12  ,  13 հունիսի, 2015

Ստեփան Մարյանյան. Բաքվում նվաճած ոսկե մեդալս նվիրում եմ հորս հիշատակին

Հաղթանակս, ոսկե մեդալս նվիրում եմ հորս հիշատակին, ես նրան խոստացել եմ օլիմպիական ոսկե մեդալ, առայժմ նվաճում եմ Եվրոպական խաղերինը, ասել է ռուսաստանահայ Ստեփան Մարյանյանը, որը Բաքվում ընթացող Խաղերի առաջին օրը նվաճել է Ռուսաստանի պատվիրակության առաջին մեդալը:

Հունահռոմեական ըմբշամարտի 59 կգ քաշայինների եզրափակիչում Ստեփան Մարյանյանը 3:0 հաշվով պարտության էր մատնել Բելառուսը ներկայացնող Սոսլան Դաուրովին:

«Ուրախ եմ, որ այս Խաղերում նվաճեցի Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը: Հաջողությանս միակ գաղտնիքը համառ աշխատանքն է:  Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում են ինձ: Սա առայժմ իմ ամենախոշոր նվաճումն է»,- Մարյանյանի խոսքը մեջբերում է Rsport-ը:

Եվրոպապական խաղերում ըմբշամարտի մրցաշարը համարվում է նաեւ Եվրոպայի առաջնություն:

Եվրոպական խաղերը կշարունակվեն մինչեւ հունիսի 28-ը: 20 մարզաձեւում կվիճարկվի 253 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում