Հաղթանակս, ոսկե մեդալս նվիրում եմ հորս հիշատակին, ես նրան խոստացել եմ օլիմպիական ոսկե մեդալ, առայժմ նվաճում եմ Եվրոպական խաղերինը, ասել է ռուսաստանահայ Ստեփան Մարյանյանը, որը Բաքվում ընթացող Խաղերի առաջին օրը նվաճել է Ռուսաստանի պատվիրակության առաջին մեդալը:
Հունահռոմեական ըմբշամարտի 59 կգ քաշայինների եզրափակիչում Ստեփան Մարյանյանը 3:0 հաշվով պարտության էր մատնել Բելառուսը ներկայացնող Սոսլան Դաուրովին:
«Ուրախ եմ, որ այս Խաղերում նվաճեցի Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը: Հաջողությանս միակ գաղտնիքը համառ աշխատանքն է: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում են ինձ: Սա առայժմ իմ ամենախոշոր նվաճումն է»,- Մարյանյանի խոսքը մեջբերում է Rsport-ը:
Եվրոպապական խաղերում ըմբշամարտի մրցաշարը համարվում է նաեւ Եվրոպայի առաջնություն:
Եվրոպական խաղերը կշարունակվեն մինչեւ հունիսի 28-ը: 20 մարզաձեւում կվիճարկվի 253 տիտղոս:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի