15:20  ,  10 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Բաքվում հունիսի 12-ին կմեկնարկի Եվրոպայի մարզական առաջին խաղերը: Այդ միջոցառումը կազմակերպել է Պատրիկ Հիկեի գլխավորած Եվրոպայի օլիմպիական կոմիտեն, որը միավորում է աշխարհամասի 50 ազգային օլիմպիական կոմիտեներ:

Խաղերի ծրագրում ընդգրկված է 23 մարզաձեւի 30 մրցաձեւ: Մրցումները կանցկացվեն 12 մարզակառույցներում եւ կավարտվեն հունիսի 28-ին: Մասնակիցների թվում կլինեն նաեւ Հայաստանի 25 մարզիկներ, որոնք հանդես կգան 6 մարզաձեւերում՝ բռնցքամարտ, սամբո, ձյուդո, հրաձգություն, թաեքվոնդո եւ ըմբշամարտ (հունահռոմեական եւ ազատ ոճի):

Առաջինը հունիսի 10-ին Բաքու կմեկնի Հայաստանի պատվիրակության ղեկավար ու դրոշակակիր, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հաշվի առնելով մրցումների ժամանակացույցը՝ հայ մարզիկներն առանձին խմբերով կմեկնեն Ադրբեջանի մայրաքաղաք:

ՀԱՕԿ-ը ներկայացրել է հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը.

Թաեքվոնդո

Արման Երեմյան (80 կգ): Մրցելույթը` հունիսի 18-ին
Մարզիչ` Վարդան Վարդանյան:

Հրաձգություն

Հրաչիկ Բաբայան (հրացան), Նորայր Առաքելյան (ատրճանակ): Մրցելույթները` հունիսի 16-ին,17-ին, 20-ին եւ 21-ին:
Գլխավոր մարզիչ` Սեյրան Նիկողոսյան: 

Սամբո
Տիգրան Կիրակոսյան (57կգ)  
Աշոտ Դանիելյան (90կգ)
Սոսե Բալասանյան (52կգ): Մրցելույթները` հունիսի 22-ին:
Գլխավոր մարզիչ` Լեւոն Հայրապետյան, մարզիչներ` Էռնեստ Միրզոյան, Հովիկ Խոջոյան, Վիկտորիա Լավրենովա:

Ձյուդո

Հովհաննես Դավթյան (60կգ)
Դավիթ Նիկողոսյան(73կգ)
Ժաննա Ստանկեւիչ (52կգ): Մրցելույթները` հունիսի 25-ին եւ 26-ին: 
Գլխավոր մարզիչ` Տիգրան Բաբայան, մարզիչ` Դավիթ Խիթարյան:

Բռնցքամարտ

Արտյոմ Ալեքսանյան (49կգ)
Նարեկ Աբգարյան (52կգ)
Արամ Ավագյան (56կգ)
Սամվել Բարսեղյան (60կգ) 
Հովհաննես Բաչկով (64կգ) 
Նիկոլ Հարությունով (81կգ): Առաջին մրցելույթները` հունիսի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին: Եզրափակիչները` հունիսի 25-ին եւ 27-ին:
Գլխավոր մարզիչ` Կարեն Աղամալյան, մարզիչներ` Արման Հարությունյան, Վյաչեսլավ Հարությունով:

Ազատ ոճի ըմբշամարտ

Գարիկ Բարսեղյան (57կգ)
Դավիթ Սաֆարյան (65կգ)
Մուսա Մուրթազալիեւ (86կգ) 
Լեւան Բերիանիձե (125կգ)
Գրիգոր Գրիգորյան (74կգ)
Վոլոդյա Ֆրանգուլյան (61կգ): Մրցելույթները` հունիսի 17-ին եւ 18-ին:
Գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդադյան, մարզիչներ` Հովսեփ Հովսեփյան, Աբդուլլա Մոհամեդով, Արթուր Պետրոսյան:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Ռոման Ամոյան (59կգ)
Կարապետ Չալյան (75կգ)
Մաքսիմ Մանուկյան (85կգ)
Միհրան Հարությունյան (66կգ): Մրցելույթները` հունիսի 13-ին եւ 14-ին:
Գլխավոր մարզիչ` Սամվել Գեւորգյան, մարզիչներ` Էդվարդ Սահակյան, Արթուր Պետրոսյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում