15:20 10 հունիսի, 2015Բաքվում հունիսի 12-ին կմեկնարկի Եվրոպայի մարզական առաջին խաղերը: Այդ միջոցառումը կազմակերպել է Պատրիկ Հիկեի գլխավորած Եվրոպայի օլիմպիական կոմիտեն, որը միավորում է աշխարհամասի 50 ազգային օլիմպիական կոմիտեներ:
Խաղերի ծրագրում ընդգրկված է 23 մարզաձեւի 30 մրցաձեւ: Մրցումները կանցկացվեն 12 մարզակառույցներում եւ կավարտվեն հունիսի 28-ին: Մասնակիցների թվում կլինեն նաեւ Հայաստանի 25 մարզիկներ, որոնք հանդես կգան 6 մարզաձեւերում՝ բռնցքամարտ, սամբո, ձյուդո, հրաձգություն, թաեքվոնդո եւ ըմբշամարտ (հունահռոմեական եւ ազատ ոճի):
Առաջինը հունիսի 10-ին Բաքու կմեկնի Հայաստանի պատվիրակության ղեկավար ու դրոշակակիր, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հաշվի առնելով մրցումների ժամանակացույցը՝ հայ մարզիկներն առանձին խմբերով կմեկնեն Ադրբեջանի մայրաքաղաք:
ՀԱՕԿ-ը ներկայացրել է հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը.
Թաեքվոնդո
Արման Երեմյան (80 կգ): Մրցելույթը` հունիսի 18-ին
Մարզիչ` Վարդան Վարդանյան:
Հրաձգություն
Հրաչիկ Բաբայան (հրացան), Նորայր Առաքելյան (ատրճանակ): Մրցելույթները` հունիսի 16-ին,17-ին, 20-ին եւ 21-ին:
Գլխավոր մարզիչ` Սեյրան Նիկողոսյան:
Սամբո
Տիգրան Կիրակոսյան (57կգ)
Աշոտ Դանիելյան (90կգ)
Սոսե Բալասանյան (52կգ): Մրցելույթները` հունիսի 22-ին:
Գլխավոր մարզիչ` Լեւոն Հայրապետյան, մարզիչներ` Էռնեստ Միրզոյան, Հովիկ Խոջոյան, Վիկտորիա Լավրենովա:
Ձյուդո
Հովհաննես Դավթյան (60կգ)
Դավիթ Նիկողոսյան(73կգ)
Ժաննա Ստանկեւիչ (52կգ): Մրցելույթները` հունիսի 25-ին եւ 26-ին:
Գլխավոր մարզիչ` Տիգրան Բաբայան, մարզիչ` Դավիթ Խիթարյան:
Բռնցքամարտ
Արտյոմ Ալեքսանյան (49կգ)
Նարեկ Աբգարյան (52կգ)
Արամ Ավագյան (56կգ)
Սամվել Բարսեղյան (60կգ)
Հովհաննես Բաչկով (64կգ)
Նիկոլ Հարությունով (81կգ): Առաջին մրցելույթները` հունիսի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին: Եզրափակիչները` հունիսի 25-ին եւ 27-ին:
Գլխավոր մարզիչ` Կարեն Աղամալյան, մարզիչներ` Արման Հարությունյան, Վյաչեսլավ Հարությունով:
Ազատ ոճի ըմբշամարտ
Գարիկ Բարսեղյան (57կգ)
Դավիթ Սաֆարյան (65կգ)
Մուսա Մուրթազալիեւ (86կգ)
Լեւան Բերիանիձե (125կգ)
Գրիգոր Գրիգորյան (74կգ)
Վոլոդյա Ֆրանգուլյան (61կգ): Մրցելույթները` հունիսի 17-ին եւ 18-ին:
Գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդադյան, մարզիչներ` Հովսեփ Հովսեփյան, Աբդուլլա Մոհամեդով, Արթուր Պետրոսյան:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Ռոման Ամոյան (59կգ)
Կարապետ Չալյան (75կգ)
Մաքսիմ Մանուկյան (85կգ)
Միհրան Հարությունյան (66կգ): Մրցելույթները` հունիսի 13-ին եւ 14-ին:
Գլխավոր մարզիչ` Սամվել Գեւորգյան, մարզիչներ` Էդվարդ Սահակյան, Արթուր Պետրոսյան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.