19:42  ,  14 մայիսի, 2015

ԱՄՆ-ն նվաճեց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրը

Չեխիայում ընթացող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունում կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց ԱՄՆ-ի հավաքականը: Քառորդ եզրափակիչի առաջին խաղում ամերիկացիները մրցեցին Շվեյցարիայի հավաքականի հետ եւ տարան կամային հաղթանակ՝ 3:1:

Առաջին խաղափոլում Շվեցարիան առջեւում էր Ռոման Յոզիի դիպուկ նետման շնորհիվ: Սակայն երկրորդ խաղափուլում ԱՄՆ-ի թիմը հավասարեցրեց հաշիվը եւ առաջ անցավ: Աչքի ընկան Բեն Սմիթն ու Չարլի Քոյլը: Եզրափակիչ խաղափուլում Ջեյք Գարդիներն ամրապնդեց ԱՄՆ-ի առավելությունը:

Կիսաեզրափակիչում ԱՄՆ-ի մրցակիցը կլինի Շվեդիա - Ռուսաստան զույգի հաղթողը:

Չեխիա, տափօղակով հոկեյ, տղամարդիկ

Աշխարհի առաջնություն, քառորդ եզրափակիչ

ԱՄՆ - Շվեյցարիա՝ 3:1 (0:1, 2:0, 1:0)

Սմիթ, 30:17, Քոյլ, 31:14, Գարդիներ, 50:33 – Յոզի, 13:04 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում