Ամերիկահայ հռչակավոր թենիսիստ Անդրե Աղասին ապրիլի 29-ին նշում է ծննդյան 45-րդ տարեդարձը: Աշխարհի նախկին առաջին ռակետը Իրանից ԱՄՆ տեղափոխված հայկական ընտանիքից է:
Մենախաղի 60 տիտղոսների տիրակալն արդեն չորս տարենակում սկսել է մշտական մարզումները: 14 տարեկանում Աղասին դարձել է ԱՄՆ-ի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն: 16 տարեկաներից սկսել է պրոֆեսիոնալ կարիերան, որը շարունակվել է երկու տասնամյակ: Աղասին 1996թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, Ավստրալիայի բաց առաջնության քառակի չեմպիոն է, ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթել է երկու անգամ, նաեւ մեկական հաղթանակ է տարել Ֆրանսիայի բաց առաջնությունում եւ Ուիմբլդոնի մրցաշարերում՝ 1999-ին նվաճելով կարիերային «Ոսկե սաղավարտը»՝ առաջինը տղամարդկանց մենախաղում (տարբեր տարիներին «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերի չեմպիոնական տիտղոսների եւ օլիմպիական ոսկե մեդալի համար): ԱՄՆ-ի հավաքականի կազմում Աղասին երեք անգամ դարձել է Դեւիսի գավաթակիր: Նա 101 շաբաթ գլխավորել է համաշխարհային դասակարգման աղյուսակը:
Անդրե Աղասին ամուսնացած է ամենատիտղոսակիր կին թենիսիստ, գերմանացի Շտեֆի Գրաֆի հետ: Նրանք ունեն երկու երեխա: Աղասին զբաղվում է բարեգործական եւ կրթական ծրագրերով: Նա հաջողակ գործարար է՝ մասնաբաժիններ ունի շինարարական, ռեստորանային, հյուրանոցային, մարզական եւ գիշերային ակումբների բիզնեսում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:12 , 21 սեպտեմբերի
18:56 , 21 սեպտեմբերի
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի