21:17 29 ապրիլի, 2015Ամերիկահայ հռչակավոր թենիսիստ Անդրե Աղասին ապրիլի 29-ին նշում է ծննդյան 45-րդ տարեդարձը: Աշխարհի նախկին առաջին ռակետը Իրանից ԱՄՆ տեղափոխված հայկական ընտանիքից է:
Մենախաղի 60 տիտղոսների տիրակալն արդեն չորս տարենակում սկսել է մշտական մարզումները: 14 տարեկանում Աղասին դարձել է ԱՄՆ-ի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն: 16 տարեկաներից սկսել է պրոֆեսիոնալ կարիերան, որը շարունակվել է երկու տասնամյակ: Աղասին 1996թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, Ավստրալիայի բաց առաջնության քառակի չեմպիոն է, ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթել է երկու անգամ, նաեւ մեկական հաղթանակ է տարել Ֆրանսիայի բաց առաջնությունում եւ Ուիմբլդոնի մրցաշարերում՝ 1999-ին նվաճելով կարիերային «Ոսկե սաղավարտը»՝ առաջինը տղամարդկանց մենախաղում (տարբեր տարիներին «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերի չեմպիոնական տիտղոսների եւ օլիմպիական ոսկե մեդալի համար): ԱՄՆ-ի հավաքականի կազմում Աղասին երեք անգամ դարձել է Դեւիսի գավաթակիր: Նա 101 շաբաթ գլխավորել է համաշխարհային դասակարգման աղյուսակը:
Անդրե Աղասին ամուսնացած է ամենատիտղոսակիր կին թենիսիստ, գերմանացի Շտեֆի Գրաֆի հետ: Նրանք ունեն երկու երեխա: Աղասին զբաղվում է բարեգործական եւ կրթական ծրագրերով: Նա հաջողակ գործարար է՝ մասնաբաժիններ ունի շինարարական, ռեստորանային, հյուրանոցային, մարզական եւ գիշերային ակումբների բիզնեսում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.