13:33  ,  28 ապրիլի, 2015

Սարգիս Հովսեփյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար

Երեւանի «Փյունիկը» գլխավորող Սարգիս Հովսեփյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ շվեյցարացի Բեռնար Շալանդի հեռացումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր: 

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը ազգային թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել 132 անգամ՝ սահմանելով ռեկորդ: Նա մարզչական կարիերան սկսել է 2013-ին՝ գլխավորելով Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը»: 2014-ին Հովսեփյանը գլխավորել է Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, իսկ 2014-ի նոյեմբերից՝ Հայաստանի երիտասարդական հավաքականը:

Սարգիս Հովսեփյանի կենսագրությունը

Ծնվել է 1972 թ. նոյեմբերի 2-ին

Ամուսնացած է, ունի 2 երեխա

Տիրապետում է հայերեն, ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների

Ֆուտբոլային կարիերա

1990-1991 թթ. - «Մալաթիա»

1991-1992 թթ. - «Լոռի»

1992-1997 թթ. - «Փյունիկ»

1998-2003 թթ. - «Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)

2003-2004 թթ. - «Տորպեդո-Մետալուրգ» (Մոսկվա, Ռուսաստան)

2004-2012 թթ. - «Փյունիկ»

1992-2012 թթ. - Հայաստանի ազգային հավաքական

Ռեկորդակիր է Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով (132)

Նվաճումներ որպես ֆուտբոլիստ

1992, 1995/96, 2004-2010 թթ. - Հայաստանի չեմպիոն 

1996, 2004, 2009, 2010 թթ. - Հայաստանի գավաթակիր

1997,2004, 2006, 2007, 2009 թթ. - Հայաստանի սուպերգավաթ

1998/99 թթ. - Ռուսաստանի գավաթակիր

2003 թ. - Ռուսաստանի բրոնզե մեդալակիր

Նվաճումներ որպես մարզիչ

2014 թ.- Հայաստանի գավաթակիր՝ որպես «Փյունիկի» գլխավոր մարզիչ


Մարզչական որակավորում

2013 թ.- ստացել է B կարգի մարզչական արտոնագիր

Ֆոտո՝ ՈւԵՖԱ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով