Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում «Սպարտակը» Մոսկվայում հաղթանակ կորզեց Կազանի «Ռուբինի» դեմ խաղի վերջնամասում՝ 1:0:
Հանդիպումը հարուստ չէր գոլային պահերով ու անցավ հավասար պայքարում, սակայն ավելացված ժամանակում հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսն, աչքի ընկնելով անհատական բարձր վարպետությամբ, հաղթանակ պարգեւեց դաշտի տերերին: Գոլային փոխանցումը կրնկով կատարեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով երկրորդ խաղում անընդմեջ մնացել էր «Սպարտակի» պահեստայինների թվում եւ փոխարինման էր դուրս եկել 72-րդ րոպեին:
Ծնկի ծանր վնասվածքից վերականգնվող Արաս Օզբիլիսը դեռ չի հայտավորվում մոսկովյան ակումբի կազմում: «Սպարտակն» այս հաղթանակից հետո 42 միավորով բարձրացավ 6-րդ տեղ:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում Յուրա Մովսիսյանը գոլի հեղինակ էր դարձել փոխարինման դուրս գալուց հետո:
Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր
«Սպարտակ» - «Ռուբին»՝ 1:0
Կվինսի Պրոմես, 90+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի