Արտաշատում անցկացված աթլետիկայի հանրապետական առաջնությունում ցույց տված արդյունքի շնորհիվ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց հեռացատկորդ Արսեն Սարգսյանը:
27-ամյա մարզիկը ցույց տվեց 8մ 20 սմ արդյունք եւ 10 սմ-ով գերազանցեց օլիմպիական վարկանիշային ցուցանիշը: Հայկական աթլետիկան ունի արդեն չորս օլիմպիական ուղեգիր:
Արսեն Սարգսյանը 2011թ. դեկտեմբերից մինչեւ այս տարվա մայիսի 16-ը Մոսկվայում համատեղ մարզվել է Ռուսաստանի առաջատար աթլետների հետ, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:
Այժմ Հայաստանն ունի 23 օլիմպիական ուղեգիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 16 նոյեմբերի 
18:47 , 16 նոյեմբերի
18:02 , 16 նոյեմբերի 
17:07 , 16 նոյեմբերի
16:06 , 16 նոյեմբերի
15:08 , 16 նոյեմբերի
14:05 , 16 նոյեմբերի
13:09 , 16 նոյեմբերի
12:37 , 16 նոյեմբերի
12:03 , 16 նոյեմբերի