Հայաստանի 23-րդ օլիմպիական ուղեգիրը

14:25   11 հունիսի, 2012

Արտաշատում անցկացված աթլետիկայի հանրապետական առաջնությունում ցույց տված արդյունքի շնորհիվ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց հեռացատկորդ Արսեն Սարգսյանը:

27-ամյա մարզիկը ցույց տվեց 8մ 20 սմ արդյունք եւ 10 սմ-ով գերազանցեց  օլիմպիական վարկանիշային ցուցանիշը: Հայկական աթլետիկան ունի արդեն չորս օլիմպիական ուղեգիր:

Արսեն Սարգսյանը  2011թ. դեկտեմբերից  մինչեւ այս տարվա մայիսի 16-ը  Մոսկվայում համատեղ մարզվել է Ռուսաստանի առաջատար աթլետների հետ, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:

Այժմ Հայաստանն ունի 23 օլիմպիական ուղեգիր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.