16:35  ,  8 հունիսի, 2012

Ռոնալդինյոն չի մասնակցի Օլիմպիական խաղերին

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսը հրապարակել է 35 ֆուտբոլիստներից բաղկացած կազմը, որ կարող է մասնակցել լոնդոնյան Օլիմպիական խաղերին: Թիմի ընդլայնված ցուցակում չեն ընդգրկվել բրազիլական «Աթլետիկո Մինեյրո» ակումբի կիսապաշտպան Ռոնալդինյոն եւ իտալական «Ինտերի» դարպասապահ Ժուլիո Սեզարը, հաղորդվում է L`Equipe-ը:

Հուլիսի 6-ին Մենեզեսը պետք է հրապարակի 18 ֆուտբոլիստներից բաղկացած վերջնական կազմը: Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստներ, եւ երեք խաղացողներ առանց տարիքային սահմանափակման: 

32-ամյա Ռոնալդինյոն մասնակցել է Սիդնեի (2000թ.) եւ Պեկինի (2008թ.) Օլիմպիական խաղերին: Պեկինի խաղերում բրազիլացիները բրոնզե մեդալ նվաճեցին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում