16:35 8 հունիսի, 2012Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսը հրապարակել է 35 ֆուտբոլիստներից բաղկացած կազմը, որ կարող է մասնակցել լոնդոնյան Օլիմպիական խաղերին: Թիմի ընդլայնված ցուցակում չեն ընդգրկվել բրազիլական «Աթլետիկո Մինեյրո» ակումբի կիսապաշտպան Ռոնալդինյոն եւ իտալական «Ինտերի» դարպասապահ Ժուլիո Սեզարը, հաղորդվում է L`Equipe-ը:
Հուլիսի 6-ին Մենեզեսը պետք է հրապարակի 18 ֆուտբոլիստներից բաղկացած վերջնական կազմը: Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստներ, եւ երեք խաղացողներ առանց տարիքային սահմանափակման:
32-ամյա Ռոնալդինյոն մասնակցել է Սիդնեի (2000թ.) եւ Պեկինի (2008թ.) Օլիմպիական խաղերին: Պեկինի խաղերում բրազիլացիները բրոնզե մեդալ նվաճեցին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.