NBA-ի կիսաեզրափակիչում «Մայամին» մրցակցի խաղահրապարակում 98:79 հաշվով առավելության հասավ «Բոստոնի» նկատմամբ: Այս հաղթանակից հետո Ֆլորիդայի թիմը հավասարեցրեց ընդհանուր շարքի հաշիվը՝ 3:3:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր հյուրերի հարձակվող Լեբրոն Ջեյմսը, ով վաստակեց 45 միավոր: Վճռորոշ 7-րդ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին «Մայամիի» խաղահրապարակում:
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը եզրափակիչում ուժերը կչափի «Օկլահոմա Սիթիի» հետ:
NBA. կիսաեզրափակիչ
«Բոստոն» – «Մայամի» – 79:98 (16:26, 26:29, 19:19, 18:24)
Շարքի հաշիվը՝ 3:3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում