10:42 8 հունիսի, 2012NBA-ի կիսաեզրափակիչում «Մայամին» մրցակցի խաղահրապարակում 98:79 հաշվով առավելության հասավ «Բոստոնի» նկատմամբ: Այս հաղթանակից հետո Ֆլորիդայի թիմը հավասարեցրեց ընդհանուր շարքի հաշիվը՝ 3:3:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր հյուրերի հարձակվող Լեբրոն Ջեյմսը, ով վաստակեց 45 միավոր: Վճռորոշ 7-րդ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին «Մայամիի» խաղահրապարակում:
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը եզրափակիչում ուժերը կչափի «Օկլահոմա Սիթիի» հետ:
NBA. կիսաեզրափակիչ
«Բոստոն» – «Մայամի» – 79:98 (16:26, 26:29, 19:19, 18:24)
Շարքի հաշիվը՝ 3:3
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.