01:40  ,  10 մարտի, 2015

Անգլիայի Գավաթ. «Արսենալը» դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Լոնդոնի «Արսենալը» նվաճեց Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր՝ «Օլդ Տրաֆորդում» առավելության հասնելով «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 2:1 հաշվով: Մոնռեալի գոլից հետո Ռունին հավասարեցրեց հաշիվը, սակայն  Ուելբեքի գոլը վերջինն էր ու հաղթական:

77-րդ րոպեին սիմուլյացիայի եւ մրցավարի մարզաշապիկը հետեւից քաշելու համար երկրորդ դեղին քարտ ստացավ եւ հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան:

«Արսենալը» գավաթակիրն է եւ պաշտպանում է տիտղոսը:

Ավելի վաղ, կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել «Աստոն Վիլան», որը պայքարից դուրս էր «Վեստ Բրոմվիչին»:

Անգլիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»՝ 1:2

Ուեյն Ռունի, 29 – Նաչո Մոնռեալ, 25, Դանիել Ուելբեք, 61

Հեռացում. Անխել Դի Մարիա («Մանչեսթեր Յունայթեդ»), 77 (երկրորդ դեղին քարտ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով