19:49  ,  7 հունիսի, 2012

Արթուր Նազարյանն առաջին հայ տեսուչն է ՖԻԲԱ-ում

Հունիսի 1-ից 3-ը Մյունխենում կայացել է ՖԻԲԱ-Եվրոպայի մրցավարական սեմինար, որին մասնակցել է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Նազարյանը:

Սեմինարի ընթացքում հաջողությամբ հանձնելով քննությունները` Արթուր Նազարյանը դարձել է առաջին հայ միջազգային կարգի տեսուչը ու իրավունք ստացել սպասարկել միջազգային հանդիպումներ, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

25-ամյա Արթուր Նազարյանը դարձել է ՖԻԲԱ-ի պատմության ընթացքում ամենաերիտասարդ միջազգային տեսուչը:

Հայ առաջին տեսուչը 2006 թվականից ներգրավված է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աշխատանքներում, իսկ մարզաշխարհում առավել հայտնի է որպես մարզական լրագրող: 2009 թվականից Արթուր Նազարյանը Armsport.am մարզական կայքի գլխավոր խմբագիրն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով