19:49 7 հունիսի, 2012Հունիսի 1-ից 3-ը Մյունխենում կայացել է ՖԻԲԱ-Եվրոպայի մրցավարական սեմինար, որին մասնակցել է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Նազարյանը:
Սեմինարի ընթացքում հաջողությամբ հանձնելով քննությունները` Արթուր Նազարյանը դարձել է առաջին հայ միջազգային կարգի տեսուչը ու իրավունք ստացել սպասարկել միջազգային հանդիպումներ, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
25-ամյա Արթուր Նազարյանը դարձել է ՖԻԲԱ-ի պատմության ընթացքում ամենաերիտասարդ միջազգային տեսուչը:
Հայ առաջին տեսուչը 2006 թվականից ներգրավված է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աշխատանքներում, իսկ մարզաշխարհում առավել հայտնի է որպես մարզական լրագրող: 2009 թվականից Արթուր Նազարյանը Armsport.am մարզական կայքի գլխավոր խմբագիրն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.