16:11  ,  7 հունիսի, 2012

«Զենիթում» տեղ չկա սեւամորթ ֆուտբոլիստներին

Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» ծայրահեղական երկրպագուները Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկը «զարդարել» են ««Զենիթի» գույներում չկա սեւը» գրությամբ պաստառով։
Այն խորհրդանշում է ակումբի երկրպագուների անհանդուրժելի վերաբերմունքը սեւամորթ ֆուտբոլիստների նկատմամբ։

ՈւԵՖԱ-ի մամուլի ներկայացուցիչ Սերգեյ Բորիսովը հայտարարել է, որ պետերբուրգցիները հերթական անգամ հեղինակազրկել են իրենք իրենց, իսկ եվրագավաթների խաղարկության հանդիպումների օրերին նմանատիպ դրսեւորումներն աննկատ չեն կարող մնալ, հաղորդում է karpovka.net-ը։

Լուսանկարը՝ fkv.lv

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news