Արթուր Աբրահամը հերթական անգամ պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Փետրվարի 21-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի O2 World մարզապալատում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ, բրիտանացի Փոլ Սմիթին, ում հետ անցկացնում էր ռեւանշ մենամարտ:
1-3-րդ ռաունդները նման էին իրար: Սմիթն ավելի ակտիվ էր սկսում ռաունդը, որի վերջնամասն անցնում էր 35-ամյա Աբրահամի գրոհների ներքո: Սկզբնամասում 32-ամյա բրիտանացին ավելի շատ էր գրոհում, սակայն Արթուրի հակագրոհներն ավելի նպատակային էին ու վտանգավոր: Հայ բռնցքամարտիկի առավելությունը նկատվեց չորրորդ ռաունդում, որում Սմիթը բաց թողեց մի շարք հարվածներ: Հաջորդ մի քանի ռաունդներում եւս Աբրահամի առավելությունը մեծ էր: Արթուրն անցկացնում էր շատ գրագետ մենամարտ, իսկ մրցակցի հարվածներն այլեւս վտանգավոր չէին ստացվում: Վերջնամասում հայ բռնցքամարտիկը փորձում էր կատարել իր խոստումը եւ նոկաուտի ենթարկել մրցակցին, սակայն Փոլ Սմիթը դիմացավ մինչեւ վերջ: Պրոֆեսիոնալ ռինգում Արթուր Աբրահամի 42-րդ հաղթական մենամարտում գրանցվեց 116:112, 117:111, 117:111 հաշիվը: Անցկացրած 48 մենամարտերում նա 28 անգամ հաղթել է նոկաուտով:
Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Աբրահամը նշել էր, որ Սմիթի նկատմամբ հաղթանակը կնվիրի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Հիշեցնենք, որ Աբրահամի եւ Սմիթի միջեւ նախորդ մենամարտը կայացել էր 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109: Այդ մարտից հետո բրիտանացին հայտարարել էր, որ մրցավարներն օգնել են Արթուրին:








Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:01 , 5 նոյեմբերի 
20:38 , 5 նոյեմբերի
20:26 , 5 նոյեմբերի
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի