14:32  ,  7 փետրվարի, 2015

Փարիզն՝ օլիմպիական մայրաքաղաքի հավանական թեկնածու

Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրություններում Փարիզն առաջադրելու հնարավորությունը, հաղորդում է Le Figaro-ն: Քաղաքային իշխանությունները եւս քննարկում են այդ հարցը եւ վերջնական պատասխան կտան հունիսին:

2024թ. Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար պայքարելու մասին արդեն պաշտոնապես հայտարարել են Հռոմի, Բոստոնի եւ Բուդապեշտի ներկայացուցիչները: Գերմանիան ունի երկու թեկնածու՝ Բեռլին եւ Համբուրգ: Մինչեւ աշուն պետք է ընտրվի մեկ հավակնորդ: Չի բացառվում, որ հայտ ներկայացնի նաեւ Սանկտ Պետերբուրգը: Հավակնորդների վերջնական ցուցակը կհաստատվի սեպտեմբերի 15-ին: Հաղթողը հայտնի կդառնա 2017-ին:

Հիշեցնենք, որ 2016թ. Խաղերն ընդունելու է Ռիոն, իսկ Օլիմպիադա-2020-ը՝ Տոկիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում