14:32 7 փետրվարի, 2015Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրություններում Փարիզն առաջադրելու հնարավորությունը, հաղորդում է Le Figaro-ն: Քաղաքային իշխանությունները եւս քննարկում են այդ հարցը եւ վերջնական պատասխան կտան հունիսին:
2024թ. Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար պայքարելու մասին արդեն պաշտոնապես հայտարարել են Հռոմի, Բոստոնի եւ Բուդապեշտի ներկայացուցիչները: Գերմանիան ունի երկու թեկնածու՝ Բեռլին եւ Համբուրգ: Մինչեւ աշուն պետք է ընտրվի մեկ հավակնորդ: Չի բացառվում, որ հայտ ներկայացնի նաեւ Սանկտ Պետերբուրգը: Հավակնորդների վերջնական ցուցակը կհաստատվի սեպտեմբերի 15-ին: Հաղթողը հայտնի կդառնա 2017-ին:
Հիշեցնենք, որ 2016թ. Խաղերն ընդունելու է Ռիոն, իսկ Օլիմպիադա-2020-ը՝ Տոկիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.