Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Պորտուի» եզրային պաշտպան, բրազիլացի Դանիլոն:
Արքայական ակումբը Դանիլոյին անդրադարձել է «Չելսին» չլքելու մասին Բրանիսլավ Իվանովիչի հայտարարությունից հետո:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկա է եղել Բրազիլիայի եւ Դանիայի հանդիպմանը եւ հատուկ հետեւել է Դանիլոյի եւ 19-ամյա կիսապաշտպան Լուկաս Մոուրայի («Սան Պաուլու») խաղին, հաղորդում է Marca-ն:
Նկատենք, որ 20-ամյա Դանիլոն «Պորտու» է տեղափոխվել «Սանթոսից» 2012-ին 13 միլիոն եվրոյով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:05 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի