15:45 3 հունիսի, 2012Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Պորտուի» եզրային պաշտպան, բրազիլացի Դանիլոն:
Արքայական ակումբը Դանիլոյին անդրադարձել է «Չելսին» չլքելու մասին Բրանիսլավ Իվանովիչի հայտարարությունից հետո:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկա է եղել Բրազիլիայի եւ Դանիայի հանդիպմանը եւ հատուկ հետեւել է Դանիլոյի եւ 19-ամյա կիսապաշտպան Լուկաս Մոուրայի («Սան Պաուլու») խաղին, հաղորդում է Marca-ն:
Նկատենք, որ 20-ամյա Դանիլոն «Պորտու» է տեղափոխվել «Սանթոսից» 2012-ին 13 միլիոն եվրոյով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.