Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 15-ի առավոտյան մեկնել է Էստոնիա, որտեղ կանցկացնի երեք ընկերական հանդիպում: Դեկտեմբերի 16-ին եւ 17-ին Հայաստանի թիմը կմրցի Էստոնիայի հավաքականի հետ, իսկ դեկտեմբերի 19-ին կհանդիպի «Արարատ-ՏՏՈւ» ակումբին:
Դա կլինի Հայաստանի հավաքականի վերջին նախապատրաստությունը հունվարի 13-18-ը Շվեդիայում կայանալիք Եվրոպայի 2016թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներից առաջ: Մրցակիցները լինելու են Իսրայելի, Շվեդիայի եւ Շոտլանդիայի հավաքականները, հայընում է ՀՖՖ կայքը:
Ռուբեն Նազարեթյանի թիմը Էստոնիա է մեկնել հետեւյալ կազմով.
Էռնեստ Ակոպով, «Իբերիա սթար» (Վրաստան)
Արտակ Պողոսյան,«Թալգրիգ»
Հակոբ Լոբասյան, ՀՊՏՀ
Արմեն Բաբայան, «Թալգրիգ»
Սարո Գալստյան, «Թալգրիգ»
Սարո Մարդանյան, «Թալգրիգ»
Գրիգոր Կապուկրանյան, «Մռավ»
Արման Սահակյան, «Մռավ»
Հենրիկ Գրիգորյան, «Մռավ»
Անդրանիկ Կարապետյան, ՀՊՏՀ
Գուրգեն Խաչատրյան, ՀՊՏՀ
Արմեն Ղազարյան, «Գյումրի»
Սարգիս Նասիբյան, Yerevan IT
Տիգրան Գրիգորյան, Yerevan IT
Անդրանիկ Սարգսյան, Yerevan IT
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում