16:13  ,  4 դեկտեմբերի, 2014

Դարպասապահը հրաժարվել է դուրս գալ խաղահրապարակ՝ եվրոյի փոխարժեքի տատանման պատճառով

Տափօղակով հոկեյի «Սիբիրի» դարպասապահ Միկո Կոսկինենը հրաժարվել է խաղալ ակումբում եւ կհեռանա թիմից, տեղեկացնում է Sportbox-ը: Ֆին դարպասապահը դժգոհ է, որ եվրոյի փոխարժեքի տատանումների պատճառով նրա աշխատավարձը զգալիորեն նվազել է:

Կոսկինենը Ռիգայում հրաժարվել է պաշտպանել «Սիբիրի» դարպասը եւ մարզիչը նրա փոխարեն ասպարեզ է դուրս բերել Նիկիտա Բեսպալովին: Ավելի վաղ լուրեր էին շրջաառվում, որ Կոսկինենը կտեղափոխվի Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում