11:20  ,  29 նոյեմբերի, 2014

Միշա Ալոյան. Միշտ ցանկություն եմ ունեցել անցկացնել պրոֆեսիոնալ մենամարտեր

Բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Միշա Ալոյանը (52 կգ քաշային կարգ, Ռուսաստան) միշտ ցանկություն է ունեցել տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ, սակայն առայժմ գլխավոր նպատակը 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է:

«Առաջիկայում իմ գլխավոր խնդիրը հայրենի Նովոսիբիրսկում անցկացվող AIBA Pro Boxing մրցաշարի հաղթողի կոչումը եւ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է: Ցավոք, AIBA Pro Boxing-ի հաղթողը նույն մրցաշրջանում իրավունք չունի մասնակցել աշխարհի առաջնությանը: Ցավալի է, քանի որ ես ցանկանում եմ հանդես գալ 2015թ. սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում եւ երրորդ անգամ ոսկե մեդալը նվաճել: Բայց եթե չստացվի դա անել հաջորդ տարի, ապա ես դեռ կհասցնեմ հետագայում կատարել ցանկությունս:

Միշտ էլ հետեւել եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտերին: Դրանց մասնակցելու ցանկություն միշտ ունեցել եմ: Բայց հիմա ես շատ եմ հավանում AIBA Pro Boxing նախագիծը, ինչը պակաս պրոֆեսիոնալ բռնցքամարտ չէ»,- Միշա Ալոյանի խոսքը մեջբերում է Rsport-ը:

Նովոսիբիրսկը ներկայացնող բռնցքամարտիկը AIBA Pro Boxing-ի մրցաշարում արդեն տարել է երկու հաղթանակ: Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ է տանել եւս երկու հաղթանակ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English