23:38  ,  19 նոյեմբերի, 2014

2014-ի տարվա ամփոփիչ մրցաշարը սահմանել է ռեկորդ

Լոնդոնում կայացած ATP-ի թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարում գերազանցվել է 2012-ին գրանցված հաճախելիության ռեկորդը, տեղեկացնում է barclaysatpworld-ը:

8 խաղային օրվա ընթացքում հանդիպումներին ներկա են եղել 263.560 երկրպագուներ, իսկ 15 հանդիպումներից 9-ում վաճառվել էին բոլոր տոմսերը (17.800 տոմս):

2014-ի տարվա ամփոփիչ մրցաշարը այս ցուցանիշով դարձել է մրցաշարի 45 տարվա պատմության ամենահաջողը: Նախորդ 6 տարիների ընթացքում տարվա ամփոփիչ մրցաշարը կայացել է Լոնդոնում եւ ընդհանուր հանդիպումներին ներկա են եղել 1 548 245 հանդիսականներ: Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթող դարձավ սերբ Նովակ Ջոկովիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով