19:11  ,  14 նոյեմբերի, 2014

Խամես Ռոդրիգեսն՝ իր սիրելի խաղային դիրքի մասին

Կոլումբիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պատմել է իր սիրելի խաղային դիրքի մասին:

«Ռեալում» խաղում եմ ավելի խորքից, իսկ Կոլումբիայի հավաքականում կարող եմ գործել ավելի մոտ հարձակմանը: Ցանկանում եմ խաղալ այն դիրքում, որտեղ ավելի հարմար եմ զգում ինձ եւ օգնում եմ թիմին: Ինձ հարմար է հանդես գալ այն դիրքում, որում խաղում եմ Կոլումբիայի հավաքականում, քանի որ ինձ դուր է գալիս մոտ լիներ հարձակման գծին: Այդ գոտուց կարող եմ գոլեր խփել եւ կատարել գոլային փոխանցումներ: Այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինեմ խաղալ տարբեր դիրքերում»,- Խամեսի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում