13:27  ,  1 մարտի, 2012

Եվրոլիգա. Կազանի «Ունիկսը» դուս եկավ փլեյ-օֆֆ

Բասկետբոլի Եվրոլիգայի խմբային փուլի վերջին տուրում Կազանի «Ունիկսը» սեփական խաղահրապարակում 63։68 հաշվով պարտվեց հունական «Պանատինաիկոսին»։

Չնայած այս պարտությանը, կազանցիները խմբում գրավեցին երկրորդ տեղը եւ փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեցին։

«Բարսելոնան» սեփական խաղահրպարակում առավելության հասավ Թել Ավիվի «Մաքաբիի» նկատմամբ՝ 70։67։

«Բարսելոնայի» կենտրոնական Ռիչարդ Հենդրիկսը վաստակեց 24 միավոր։ Կատալոնացիները խմբային փուլում 6-րդ հաղթանակը տարան եւ փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեցին։

Եվրոլիգա. Խմբային փուլ

G խումբ

«Ունիկս» - «Պանատինաիկոս» - 63:68 (21:22, 17:18, 10:12, 15:16)

«Արմանի Ջինս» – «Ֆեներբախչե» - 85:72 (20:21, 26:19, 20:15, 19:17)

Н խումբ

«Ժալգիրիս» - «Կանտու» - 71:77 (23:18, 12:21, 15:11, 21:27)

«Բարսելոնա» – «Մաքաբի» - 70:67 (19:21, 15:12, 17:11, 19:23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով