13:27 1 մարտի, 2012Բասկետբոլի Եվրոլիգայի խմբային փուլի վերջին տուրում Կազանի «Ունիկսը» սեփական խաղահրապարակում 63։68 հաշվով պարտվեց հունական «Պանատինաիկոսին»։
Չնայած այս պարտությանը, կազանցիները խմբում գրավեցին երկրորդ տեղը եւ փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեցին։
«Բարսելոնան» սեփական խաղահրպարակում առավելության հասավ Թել Ավիվի «Մաքաբիի» նկատմամբ՝ 70։67։
«Բարսելոնայի» կենտրոնական Ռիչարդ Հենդրիկսը վաստակեց 24 միավոր։ Կատալոնացիները խմբային փուլում 6-րդ հաղթանակը տարան եւ փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեցին։
Եվրոլիգա. Խմբային փուլ
G խումբ
«Ունիկս» - «Պանատինաիկոս» - 63:68 (21:22, 17:18, 10:12, 15:16)
«Արմանի Ջինս» – «Ֆեներբախչե» - 85:72 (20:21, 26:19, 20:15, 19:17)
Н խումբ
«Ժալգիրիս» - «Կանտու» - 71:77 (23:18, 12:21, 15:11, 21:27)
«Բարսելոնա» – «Մաքաբի» - 70:67 (19:21, 15:12, 17:11, 19:23
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.