16:44  ,  28 հոկտեմբերի, 2014

Կառլեն Մկրտչյանը հեռացել է Դոնեցկի «Մետալուրգից»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հեռացել է Դոնեցկի «Մետալուրգից»: Մկրտչյանն այս օրերին մարզվում է Երեւանի «Փյունիկում», հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ «Մետալուրգ» վերադառնալուց հետո հայ կիսապաշտպանը ոչ մի պաշտոնական խաղ չանցկացրեց ուկրաինական ակումբի կազմում: Նա հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ նախապատրաստվելու պորտուգալացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին:

Ավելի վաղ «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Մկրտչյանը չի խաղում մարզավիճակի պատճառով, բայց ամեն ինչ նորմալ է ընթանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում