16:35  ,  28 հոկտեմբերի, 2014

Արտերկրում հանդես եկող 17 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

Պորտուգալիայի դեմ նոյեմբերի 14-ին կայանալիք Եվրո-2016-ի ընտրական խաղի համար Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել արտերկրում հանդես եկող 17 ֆուտբոլիստներ:

Բեռնար Շալանդի թիմը նոյեմբերի 10-ից 12-ը Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի հավաք՝ պատրաստվելով այդ խաղին, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Լեւոն Հայրապետյան, «Պրիբրամ» (Չեխիա) 

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Ռոբերտ Արզումանյան ,«Ակտոբե» (Ղազախստան)

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Գեւորգ Ղազարյան, «Օլիմպիակոս» (Հունաստան)

Նորայր Ասլանյան, «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)

Ռումյան Հովսեփյան, «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ» (Ղազախստան)

Արտակ Դաշյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)

Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան)

Յուրա Մովսիսյան, «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Արտյոմ Սիմոնյան, «Զենիթ» (Ռուսաստան)

Ալեքսանդր Կարապետյան, «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) 

Հայաստանի հավաքական է հրավիրվել նաեւ Կառլեն Մկրտչյանը, ով այլեւս Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ չէ եւ այս պահին մարզվում է Երեւանի «Փյունիկում»: Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների՝ ազգային թիմ հրավիրված ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով