13:08  ,  25 մայիսի, 2012

Վարդան Մինասյան. Ֆերհեյենը մեծ օգուտ կտա Հայաստանի հավաքականին

Ֆիզպատրաստությունը յուրահատուկ աշխատանք է, որով պետք է մասնագետ զբաղվի: Ռայմոն Ֆերենհեյն արդեն այսօրվանից մեր հավաքականի ֆիզպատրաստության մարզիչն է: Այդ մասին մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Ռայմոն Ֆերենհեյն արդեն այսօրվանից մեր հավաքականի ֆիզպատրաստության մարզիչն է: Նրա ֆունկցիան հետեւյալն է. նախ նա ստուգելու է ֆուտբոլիսնտերին, որոնք ժամանում են տարբեր թիմերից: Քանի որ նրանք տարբեր թիմերից են, նրանց ֆունկցիոնալ վիճակը հարաբերական է: Մեկը շատ է խաղում, մյուսը՝ քիչ: Ֆերենհեյենի մյուս ֆունկցիան այն է, որ մենք չորս օրվա ցիկլով ենք խաղում, այս պարագայում շատ կարեւոր է ֆուտբոլիստների վերակնգնվելու հարցը: Ես հիմա չեմ խոսում այն մասին, որ առաջ ավելի լավ էինք անում, քան հիմա: Ֆիզպատրաստությունը յուրահատուկ աշխատանք է, որով պետք է մասնագետ զբաղվի: Մեկ այլ ֆունկցիա էլ ունի նա կատարելու, դա խաղի վերլուծությունն է: Մրցակցի եւ սեփական թիմի խաղի վերլուծություն: Բոլորդ էլ ծանոթ եք նրա վարկանիշին, մասնակցել է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Կարծում եմ` նա մեծ օգուտ կտա մեր թիմին: Ես արդեն խոսել եմ Ռայմոնդի հետ: Նա արդեն հիմնական լինելու է Հայաստանի հավաքականի հետ, հավաքականի տրամադրության տակ, իսկ Ռուսաստանի հետ նա միայն կապ է հաստատում եւ համագործակցում է հեռախոսով»,- նշեց Մինասյանը:

Վարդան Մինասյանը հայտնեց, որ 2004թ. Եվրոպայի չեմպիոն Հունաստանի հավքականին հանթելը շատ հաճելի կլինի.

«Հունաստանը եւ Ղազախստանը հատուկ են ընտրվել այս ընկերական խաղերի համար: Երկուսն էլ թույլ թիմեր չեն: Միայն այն որ Հունաստանը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը, արդեն խոսում է թիմի ուժեղ լինելու մասին: Հաճելի կլինի հաղթելը, բայց կենտրոնացած ենք նոր տեխնիկական մարտավարություն կիրառելու վրա: Գուցե արդյունավետ չլինի մեր նոր սխեման, բայց պետք է փորձարկենք: Այդ իսկ պատճառով էլ չենք կենտրոնանում հաղթելու վրա: Նոր բան ենք կիրառելու, դա է կարեւորը»:

Մինասյանը նշեց նաեւ, որ առաջիկա հանդիպումներում խաղալու հնարավորություն կստանա բոլորը.

«Ես շատ ուրախ եմ որ մեր ֆուտբոլիստները հրավիրվում են տարբեր ակումբներ: Դա պրակտիկա է, որը միշտ շատ կարեւոր է: Հիմա 15-16 ֆուտբոլիստներ խաղում են դրսում, իսկ դա ուրախացնում է: Բայց կա հարցի մյուս կողմը, որն ավելի պրոբլեմատիկ է: Նրանցից 6-7-ը խաղային պրակտիկա չունեն: Ես միշտ մնում են նույն կարծիքնին. երբ մարզիչը հրավիրում է ֆուտբոլիստի, որը լինում է ֆունկցիոնալ լավ վիճակում եւ առանց վնասավածքի, դա առաջին նախադրյալ է լավ հավաքական ունենալու համար: Ուրեմն այդ հավաքականի լավ լինելն ապահոված է: Սրանք պայմանագրային խնդիրներ են: Ցանկալին այն է, որ բոլոր հրավիրյալները խաղան այդ թիմերում»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News