13:08 25 մայիսի, 2012Ֆիզպատրաստությունը յուրահատուկ աշխատանք է, որով պետք է մասնագետ զբաղվի: Ռայմոն Ֆերենհեյն արդեն այսօրվանից մեր հավաքականի ֆիզպատրաստության մարզիչն է: Այդ մասին մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Ռայմոն Ֆերենհեյն արդեն այսօրվանից մեր հավաքականի ֆիզպատրաստության մարզիչն է: Նրա ֆունկցիան հետեւյալն է. նախ նա ստուգելու է ֆուտբոլիսնտերին, որոնք ժամանում են տարբեր թիմերից: Քանի որ նրանք տարբեր թիմերից են, նրանց ֆունկցիոնալ վիճակը հարաբերական է: Մեկը շատ է խաղում, մյուսը՝ քիչ: Ֆերենհեյենի մյուս ֆունկցիան այն է, որ մենք չորս օրվա ցիկլով ենք խաղում, այս պարագայում շատ կարեւոր է ֆուտբոլիստների վերակնգնվելու հարցը: Ես հիմա չեմ խոսում այն մասին, որ առաջ ավելի լավ էինք անում, քան հիմա: Ֆիզպատրաստությունը յուրահատուկ աշխատանք է, որով պետք է մասնագետ զբաղվի: Մեկ այլ ֆունկցիա էլ ունի նա կատարելու, դա խաղի վերլուծությունն է: Մրցակցի եւ սեփական թիմի խաղի վերլուծություն: Բոլորդ էլ ծանոթ եք նրա վարկանիշին, մասնակցել է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Կարծում եմ` նա մեծ օգուտ կտա մեր թիմին: Ես արդեն խոսել եմ Ռայմոնդի հետ: Նա արդեն հիմնական լինելու է Հայաստանի հավաքականի հետ, հավաքականի տրամադրության տակ, իսկ Ռուսաստանի հետ նա միայն կապ է հաստատում եւ համագործակցում է հեռախոսով»,- նշեց Մինասյանը:
Վարդան Մինասյանը հայտնեց, որ 2004թ. Եվրոպայի չեմպիոն Հունաստանի հավքականին հանթելը շատ հաճելի կլինի.
«Հունաստանը եւ Ղազախստանը հատուկ են ընտրվել այս ընկերական խաղերի համար: Երկուսն էլ թույլ թիմեր չեն: Միայն այն որ Հունաստանը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը, արդեն խոսում է թիմի ուժեղ լինելու մասին: Հաճելի կլինի հաղթելը, բայց կենտրոնացած ենք նոր տեխնիկական մարտավարություն կիրառելու վրա: Գուցե արդյունավետ չլինի մեր նոր սխեման, բայց պետք է փորձարկենք: Այդ իսկ պատճառով էլ չենք կենտրոնանում հաղթելու վրա: Նոր բան ենք կիրառելու, դա է կարեւորը»:
Մինասյանը նշեց նաեւ, որ առաջիկա հանդիպումներում խաղալու հնարավորություն կստանա բոլորը.
«Ես շատ ուրախ եմ որ մեր ֆուտբոլիստները հրավիրվում են տարբեր ակումբներ: Դա պրակտիկա է, որը միշտ շատ կարեւոր է: Հիմա 15-16 ֆուտբոլիստներ խաղում են դրսում, իսկ դա ուրախացնում է: Բայց կա հարցի մյուս կողմը, որն ավելի պրոբլեմատիկ է: Նրանցից 6-7-ը խաղային պրակտիկա չունեն: Ես միշտ մնում են նույն կարծիքնին. երբ մարզիչը հրավիրում է ֆուտբոլիստի, որը լինում է ֆունկցիոնալ լավ վիճակում եւ առանց վնասավածքի, դա առաջին նախադրյալ է լավ հավաքական ունենալու համար: Ուրեմն այդ հավաքականի լավ լինելն ապահոված է: Սրանք պայմանագրային խնդիրներ են: Ցանկալին այն է, որ բոլոր հրավիրյալները խաղան այդ թիմերում»
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.