Արթուր Աբրահամը կարող է նոկաուտով ավարտել Փոլ Սմիթի դեմ մենամարտը, եթե հետեւի իմ մարտավարությանը, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO աշխարհի չեմպիոնի մարզիչ Ուլի Վեգները:
«Փոլ Սմիթը լուրջ մրցակից է եւ մարտահրավեր Արթուր Աբրահամի համար: Նա ուժեղ մարզիկ է եւ միշտ առաջ է նայում: Արթուրը վերջին շաբաթների ընթացքում ունեցել է մեծ առաջընթաց: Նա պատրաստ է նոկաուտ անել»,- Վեգների խոսքը մեջբերում է Freiepresse.de-ն:
Արթուր Աբրահամի եւ աշխարհի չեմպիոնի բրիտանացի հավակնորդ Փոլ Սմիթի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի