09:41 12 սեպտեմբերի, 2014Սեպտեմբերի 12-ին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսեց ելույթները Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում։
85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Շահինյանն առաջին գոտեմարտում 0։3 հաշվով պարտվեց իրանցի Ալի Մոյթաբա Քարիմֆարին։
Սեպտեմբերի 12-ին պայքարի մեջ կմտնի նաեւ 75 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ով 1/16 եզրափակիչում կմրցի ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի հետ։
Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)







The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.