09:50  ,  4 սեպտեմբերի, 2014

US Open. Սերենա Ուիլյամսը կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս եկավ Նյու Յորքում ընթացող թենիսի կանանց ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում նա 6։3, 6։2 հաշվով հաղթեց իտալուհի Ֆլավիա Պենետային։ Հաղթանակի համար ամերիկուհուց պահանջվեց 63 րոպե։

Կիսաեզրափակիչում Ուիլյամսի մրցակիցը կլինի ռուսաստանցի Եկատերինա Մակարովան, ով պայքարից դուրս էր թողել բելառուս Վիկտորյա Ազարենկային։

US Open, կանայք, քառորդ եզրափակիչ

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – Ֆլավիա Պենետա (Իտալիա)՝ 6:3, 6:2.

Վիկտորյա Ազարենկա (Բելառուս) - Եկատերինա Մակարովա (Ռուսաստան)՝ 4:6, 2:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով