11:10  ,  29 փետրվարի, 2012

NHL. Օվեչկինը հաղթանակ պարգեւեց «Վաշինգթոնին»

Հոկեյի ազգային լիգայի (NHL) հերթական տուրում «Վաշինգթոնը» սեփական սառույցի վրա 3։2 հաշվով պարտության մատնեց «Նյու Յորք Այլենդերսին»։

Հանդիպման ընթացքում հյուրերը հաղթում էին 2։0 հաշվով, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը։ «Վաշինգթոնի» կազմում երկու գոլ հեղինակեց Բրաուերը, իսկ լրացուցիչ ժամանակում ռուս լեգիոնական Ալեքսանդր Օվեչկինը հաղթանակ պարգեւեց սառույցի տերերին։

Առանց Նիկլաս Լիդստրեմի եւ Պավել Դացյուկայի հանդես եկող «Դետրոիտը» հյուրընկալվելիս պարտվեց «Կոլամբուսին»՝ 2։5։

NHL. Կանոնավոր առաջնություն

«Բոստոն» - «Օտտավա»՝ 0:1 (0:1, 0:0, 0:0)

«Տորոնտո» – «Ֆլորիդա»՝ 3:5 (0:2, 1:1, 2:2)

«Կարոլինա» – «Նեշվիլ»՝ 4:3 (0:1, 3:1, 1:1)

«Կոլամբուս» – «Դետրոիտ»՝ 2:5 (1:1, 0:0, 1:4)

«Տամպա Բեյ» - «Մոնրեալ»՝ 2:1 (1:1, 1:0, 0:0)

«Մինեսոտա» - «Լոս Անջելես»՝ 0:4 (0:3, 0:1, 0:0)

«Ֆինիքս» - «Վանկուվեր»՝ 2:1 (բուլիտներով) (0:1, 0:0, 1:0, 0:0, 1:0)

«Սան Խոսե» - «Ֆիլադելֆիա»՝ 1:0 (1:0, 0:0, 0:0)

«Վաշինգթոն» - «Նյու Յորք Այլենդերս»՝ 3:2 (լրացուցչ ժամանակում) (0:1, 0:0, 2:1, 1:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով