Անգլիայի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած Լոնդոնի «Վեսթ Հեմը» ցանկանում է ուժեղացնել կազմը:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը պատրաստվում է ձեռք բերել ֆրանսիական «Լիլի» կիսապաշտպան Ջո Քոուլին, որը «Վեսթ Հեմում» հանդես է եկել 1998-2003թթ.:
Քոուլը ցանկանում է հեռանալ «Լիլից», քանի որ ֆրանսիական ակումբը չի կարողանում բավարարել անգլիացու ֆինանսական պահանջները:
Հաղորդվում է, որ «Վեսթ Հեմը» պատրաստ է շաբաթական 112 հազար եվրո աշխատավարձ վճարել 30-ամյա կիսապաշտպանին:
Լոնդոնյան ակումբը ցանկանում է ձեռք բերել նաեւ Նայջել Ռեո Կոկերին, Կիրան Ռիչարդսոնին եւ Վիկտոր Մոյեսին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի