21:39 21 մայիսի, 2012Անգլիայի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած Լոնդոնի «Վեսթ Հեմը» ցանկանում է ուժեղացնել կազմը:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը պատրաստվում է ձեռք բերել ֆրանսիական «Լիլի» կիսապաշտպան Ջո Քոուլին, որը «Վեսթ Հեմում» հանդես է եկել 1998-2003թթ.:
Քոուլը ցանկանում է հեռանալ «Լիլից», քանի որ ֆրանսիական ակումբը չի կարողանում բավարարել անգլիացու ֆինանսական պահանջները:
Հաղորդվում է, որ «Վեսթ Հեմը» պատրաստ է շաբաթական 112 հազար եվրո աշխատավարձ վճարել 30-ամյա կիսապաշտպանին:
Լոնդոնյան ակումբը ցանկանում է ձեռք բերել նաեւ Նայջել Ռեո Կոկերին, Կիրան Ռիչարդսոնին եւ Վիկտոր Մոյեսին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.