Ռուսական հեռուստատեսության (Россия-1 եւ Спорт-1) մեկնաբան Վլադիմիր Ստոգնիենկոն եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանն ազգականներ են։
Ստոգնիենկոն, ով բազմիցս հայտնել է իր հայկական արմատների մասին, Հայաստան այցելելիս մշտապես լինում է Դդմաշեն գյուղում, որտեղ թաղված է նրա տատիկը եւ ապրում են ազգականները: 2014-ի օգոստոսին մեկնաբանը հանգիստը եւս անցկացրեց Հայաստանում եւ իր համար բացահայտեց, որ Երեւանի «Փյունիկի» ֆուտբոլիստն իր ազգականն է:
Մանոյանի մայրական կողմը նույնպես Դդմաշենից է: Երկուսն էլ տեղի Հակոբյանների ընտանիքից են: Բացահայտումը երկուսին էլ հաճելիորեն զարմացրեց:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի