Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալակիր դարձավ Չինաստանի Նանջինգ քաղաքում անցկացվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում:
Բռնցքամարտի մրցաշարի 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալի համար մենամարտում 2:1 հաշվով առավելության հասավ բրիտանացի Վիդալ Ռայլիի նկատմամբ:
Հիշեցնենք, որ աղջիկների մրցաշարում հանդես եկած բռնցքամարտի աշխարհի պատանեկան չեմպիոն Անուշ Գրիգորյանը չէր կարողացել նվաճել մեդալ՝ երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվելով թուրք Ներիման Իստրիկին:
Սա Հայաստանի 5-րդ մեդալն էր Նանջինգ-2014-ում: Ավելի վաղ հրաձիգ Հրաչյա Բաբայանը դարձել էր օլիմպիական փոխչեմպիոն, իսկ 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը եւ +85 կգ քաշային կարգում հանդես եկած Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալներ էին նվաճել ծանրամարտի մրցաշարում: Զավեն Միքայելյանն օգոտսոսի 25-ին դուրս է եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի