Բռնցքամարտի աշխարհի պատանեկան չեմպիոն Անուշ Գրիգորյանը մեդալ չնվաճեց Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում:
48-51 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար մենամարտում Հայաստանի ներկայացուցիչը 1:2 հաշվով պարտվեց թուրք Ներիման Իստրիկին:
Հիշեցնենք, որ առաջին մենամարտում Անուշ Գրիգորյանը հաղթել էր ղազախ Ալուա Բալկիբեկովային, իսկ կիսաեզրափակիչում պարտվել էր չինուհի Չանգ Յուանին:
Նանջինգ-2014-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը 81 կգ քաշայինների պայքարում բրիտանացի Վիդալ Ռիլեյի հետ կմենամարտի բրոնզե մեդալի համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:38 , 5 նոյեմբերի
20:26 , 5 նոյեմբերի
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի