13:14 25 օգոստոսի, 2014Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալակիր դարձավ Չինաստանի Նանջինգ քաղաքում անցկացվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում:
Բռնցքամարտի մրցաշարի 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալի համար մենամարտում 2:1 հաշվով առավելության հասավ բրիտանացի Վիդալ Ռայլիի նկատմամբ:
Հիշեցնենք, որ աղջիկների մրցաշարում հանդես եկած բռնցքամարտի աշխարհի պատանեկան չեմպիոն Անուշ Գրիգորյանը չէր կարողացել նվաճել մեդալ՝ երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվելով թուրք Ներիման Իստրիկին:
Սա Հայաստանի 5-րդ մեդալն էր Նանջինգ-2014-ում: Ավելի վաղ հրաձիգ Հրաչյա Բաբայանը դարձել էր օլիմպիական փոխչեմպիոն, իսկ 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը եւ +85 կգ քաշային կարգում հանդես եկած Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալներ էին նվաճել ծանրամարտի մրցաշարում: Զավեն Միքայելյանն օգոտսոսի 25-ին դուրս է եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.