14:27  ,  19 օգոստոսի, 2014

Ջոկովիչը, Նադալը եւ Ֆեդերերը կարող են միանալ «սառը ցնցուղ» ակցիային

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, իսպանացի Ռաֆայել Նադալը եւ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կարող են միանալ սառույցով ջրի ակցիային։ Նրանց մարտահրավեր են նետել ակցիայի մյուս մասնակիցները։

ATP-ի եւ WTA-ի մի շարք թենիսիստներ արդեն մասնակցել են բարեգործական ակցիային։ Նրանց թվում են՝ Էնդի Մարեյը, Միլոշ Ռաոնիչը, Ջոն Իսները, Ֆելիսիանո Լոպեսը, Նիկ Կիրյոսը, Կարոլին Վոզնյացկին, Վիկտորյա Ազարենկան, Սաբին Լիսիցկին։

Ակցիայի նպատակն է ուշադրություն սեւեռել սկլերոզի բարդ տեսակի վրա։ Բոլոր ցանկացողները սառը ջուր են լցնում իրենց վրա, տեղադրում տեսանյութը համացանցում եւ գումար տրամադրում հիվանդության դեմ պայքարի համար։

Հիշեցնենք, որ ակցիային մասնակցել են նաեւ մի շարք ֆուտբոլային աստղեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով