Շախմատի Հայաստանի հավաքականն 8-րդ տեղում ավարտեց 41-րդ համաշխարհային օլիմպիադան, որն անցկացվեց Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում: 11 տուրում Հայաստանի հավաքականը տարավ 6 հաղթանակ, կրեց մեկ պարտություն, 4 հանդիպում ավարտեց ոչ ոքի եւ վաստակեց 16 միավոր: Նույնքան միավոր ունեն 6-11-րդ տեղերը բաժանած Ուկրաինան, Կուբան, Իսրայելը, Իսպանիան, Բելառուսը: Առաջին անգամ չեմպիոն դարձավ Չինաստանը, որը վաստակեց 19 միավոր: Փոխչեմպիոն դարձավ Հունգարիան՝ 17 միավոր: Երրորդ տեղում է Հնդկաստանը՝ 17: Նույնքան միավոր են վաստակել նաեւ Ռուսաստանն ու Ադրբեջանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2006, 2008, 2012 թվականների Օլիպիադայի չեմպիոնն է: 2010-ին Հայաստանը զբաղեցրեց 7-րդ տեղը:
Կանանց Հայաստանի հավաքականը գրավեց աննախադեպ բարձր տեղ՝ 5-րդ: Հայաստանի թիմը վաստակեց 17 միավոր՝ 8 հաղթանակ, 2 պարտություն, 1 ոչ ոքի: Երրորդ անգամ անընդմեջ չեմպիոն դարձավ Ռուսաստանը՝ 20 միավոր: 18-ական միավորով հաջորդ տեղերը գրավեցին Չինաստանն ու Ուկրաինան: Վրաստանը 17 միավորով չորրորդն է:
2016թ. Օլիմպիադան կանցկացվի Բաքվում, 2018-ինը՝ Բաթումիում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի