18:24  ,  14 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Հայաստանն ավարտեց հաղթանակով, սակայն մեդալ չնվաճեց

41-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Չեխիայի թիմին, մրցաշարն ավարտեց 16 միավորով եւ տեղ չգրավեց մրցանակային եռյակում: 11-րդ տուրում Հայաստանի հավաքականից հաղթանակ են տարել Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Սերգեյ Մովսեսյանն ու Վլադիմիր Հակոբյանը խաղացել են ոչ ոքի:

Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց Չինաստանի հավաքականը, որը վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց լեհերին եւ վաստակեց 19 միավոր: 17-ական միավոր են վաստակել Հունգարիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ադրբեջանը:  

Օլիմպիադա-2014. 11-րդ տուր

Հայաստան - Չեխիա՝ 3:1

Լեւոն Արոնյան (2805) - Դավիդ Նավարա (2716)՝ 1:0

Վիկտոր Լազնիկա (2676) - Գաբրիել Սարգսյան (2686)՝ 0:1 

Սերգեյ Մովսեսյան (2672) - Զբինեկ Հրաչեկ (2634)՝ 0.5:0.5

Վլաստիմիլ Բաբուլա (2549) - Վլադիմիր Հակոբյան (2655)՝ 0.5:0.5

Չինաստան - Լեհաստան՝ 3:1

Ռուսաստան - Ֆրանսիա՝ 2.5:1.5

Հունգարիա - Ուկրաինա՝ 2:2

Ադրբեջան - ԱՄՆ՝ 2.5:1.5

Հնդկաստան - Ուզբեկստան՝ 3.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս