18:24 14 օգոստոսի, 201441-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Չեխիայի թիմին, մրցաշարն ավարտեց 16 միավորով եւ տեղ չգրավեց մրցանակային եռյակում: 11-րդ տուրում Հայաստանի հավաքականից հաղթանակ են տարել Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Սերգեյ Մովսեսյանն ու Վլադիմիր Հակոբյանը խաղացել են ոչ ոքի:
Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց Չինաստանի հավաքականը, որը վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց լեհերին եւ վաստակեց 19 միավոր: 17-ական միավոր են վաստակել Հունգարիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ադրբեջանը:
Օլիմպիադա-2014. 11-րդ տուր
Հայաստան - Չեխիա՝ 3:1
Լեւոն Արոնյան (2805) - Դավիդ Նավարա (2716)՝ 1:0
Վիկտոր Լազնիկա (2676) - Գաբրիել Սարգսյան (2686)՝ 0:1
Սերգեյ Մովսեսյան (2672) - Զբինեկ Հրաչեկ (2634)՝ 0.5:0.5
Վլաստիմիլ Բաբուլա (2549) - Վլադիմիր Հակոբյան (2655)՝ 0.5:0.5
Չինաստան - Լեհաստան՝ 3:1
Ռուսաստան - Ֆրանսիա՝ 2.5:1.5
Հունգարիա - Ուկրաինա՝ 2:2
Ադրբեջան - ԱՄՆ՝ 2.5:1.5
Հնդկաստան - Ուզբեկստան՝ 3.5:0.5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.